211652_close_icon
views-count1671 դիտում article-date 09:01 05-03-2014

Տաքսի մեքենաների՝ 1 կիլոմետրը 100 դրամ ծառայության գինը, ի սկզբանե չի համապատասխանում իրականությանը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն»֊ը գրում է․ «Տաքսի մեքենաների՝ 1 կիլոմետրը 100 դրամ ծառայության գինը, ի սկզբանե չի համապատասխանում իրականությանը», երեկ «Բլից ինֆո» ակումբում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ Նրա ներկայացմամբ՝ տաքսի ծառայությունների սահմանած մինիմալ կիլոմետրի արժեքը շատ քիչ մեքենաների մոտ է ճշգրիտ հայտարարագրվում. այսինքն՝ նշված չէ, թե մինիմալ կիլոմետրն իրականում որքան է։ «Ասենք, գրում են՝ մինիմալը 600 դրամ, բայց մեկի մոտ մինիմալ կիլոմետրը 2.5 կիլոմետրն է, մյուսի մոտ 4 կիլոմետրը, և երբ սպառողը հաշվիչի վրա տեսնում է օրինակ՝ 4 կիլոմետրից հետո դառնում է 800 դրամ, ու վարորդին ասում՝ խաբեցիր, նա էլ ասում է՝ չեմ խաբել, սա իմ գինն է, սա նշանակում է, որ տաքսիների 90%-ի մոտ բացակայում են մինիմալի ճշգրիտ կիլոմետրն ու արժեքը»,– նշեց Պիպոյանը։ Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է օրենքով սահմանել, թե մինիմալ չափը իրականում որքան կիլոմետր պետք է լինի, որպեսզի վարորդներն էլ, տնտեսվարողներն էլ մոլորեցնելու և մանևրելու հնարավորություն չունենան։ Պիպոյանի խոսքերով՝ տնտեսվարողներն իրենք են մեքենաների հաշվիչներն այդպես ծրագրավորում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր