Պիցայի առաքիչ հայ երիտասարդը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ 1000 դոլար թեյավճար է ստացել. տեսանյութ
Օրերս Լոս Անջելեսում կայացած Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ լրատվամիջոցները չէին կարող չնկատել պիցայի առաքիչ հայ երիտասարդ Էդգար Մարտիրոսյանին, ով այդ օրը մեծ ճանաչում ձեռք բերեց:
Էդգարը, ով նաև Big Mama's & Papa's Pizzeria-ի սեփականատերերից մեկն է, օգնում էր Օսկարի հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներեսին պիցա բաժանել դահլիճի քաղցած հյուրերին, որոնց թվում էին Բրեդ Փիթը, Ջուլիա Ռոբերթսը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեվին Սփեյսին…
Պետք է ասել, որ Էդգարը ոչ միայն ճանաչում ձեռք բերեց այդ օրը, այլ նաև 600 դոլար թեյավճար ստացավ դերասաններից, իսկ հաջորդ օրը ԴեՋեներեսի հաղորդման ժամանակ նա հաղորդավարուհուց ստացավ ևս 400 դոլար:
Ի դեպ, քաղցած Անջելինա Ջոլիին պիցա չհասավ:
Ներկայացնում ենք տեսանյութը: