Օսկարի պատմության մեջ միայն դերասաններ Թոմ Հենքսին և Սփենսեր Թրեյսիին են ստացել 2 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում՝ անընդմեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի։
Նա տան երրորդ երեխան էր։ Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին և ինքը ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ առանձին։
Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ։
Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի։
Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու անդամ է։ 2 անգամ ամուսնացած է եղել՝ 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին։
Ներկայումս ամուսնացած է դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ։