997 դիտում
15:09 04-03-2014
Անապահով ընտանիքներին սպառած բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցում կտրվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2014թ. 64-Ն որոշման համաձայն, բնական գազ սպառող՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից:
Փոխհատուցումը տրամադրվում է 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Անապահով ընտանիքները 450 խորանարդ մետրի չափով բնական գազի համար վճարում են 100 դրամ/1 խորանարդ մետր սակագնով (գործող սակագինը՝ 156 դրամ/1 խորանարդ մետր):
Այն անապահով ընտանիքները, որոնք 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում արդեն սպառել են 450 խորանարդ մետր գազ, ստացել են փոխհատուցում 25.200 դրամի չափով (450 խորանարդ մետր × 56 դրամ), որը փետրվարին փոխանցվել է նրանց բաժանորդային հաշվին:
Մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ 450 խորանարդ մետրից պակաս սպառելու դեպքում փոխհատուցումը հաշվարկվել է սպառված գազի չափով, իսկ հաշվարկված գումարը նույնպես փոխանցվել է բաժանորդային հաշվին: Օրինակ, եթե ընտանիքը սպառել է 300 խորանարդ մետր գազ, ապա նրա բաժանորդային հաշվին փոխանցվել է 16.800 դրամ (300 խորանարդ մետր × 56 դրամ): Իսկ մնացած 150 խորանարդ մետր գազը կարող է սպառել փետրվար ամսից սկսած մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նույնպես վճարելով 100 դրամ 1 խորանարդ մետր գազի համար»:
Նմանատիպ նյութեր
6252 դիտում
09:48 21-06-2018
Անապահով ընտանիքներին կտրամադրվի էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում․ «Հայկական ժամանակ»
1108 դիտում
16:25 17-04-2014
Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը
10120 դիտում
14:28 12-01-2017
Սպառած բնական գազի չափաքանակը ընտանիքի անապահովության բնութագրիչ է
Այս բաժնից
571 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան