Անապահով ընտանիքներին կտրամադրվի էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում։
Փոխհատուցումը կտրվի 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից։ Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ։ Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-30 տոկոսը։ Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է։ Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչև 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի ՀՀ կառավարության և «Տաշիրի» կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]