211652_close_icon
views-count1781 դիտում article-date 10:41 31-03-2014

Մենք պայքարելու ենք մինչև վերջ. Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոկսվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսատանի առաջնության 23-րդ տուրի շրջանակում «Լոկոմոտիվ»-ի հետ կայացած հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը: « Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Գիտեմ, որ շատերը արդեն հաշվից դուրս են հանել «Սպարտակ»-ին: Բայց մենք ամուր կոլեկտիվ ենք, հարգում ենք միմյանց և կփորձենք պատասխանել քննադատներին: Թիմի շատ խաղացողներ ցանկանում էին, որպեսզի Վալերի Կարպինը մնար թիմում, սակայն չեմ ցանկանում տալ այդ խաղացողների անունները: Ինչ վերաբերվում է «Լոկոմոտիվ»-ի հետ խաղին, ապա ամենդաժվարը նախորդ խաղում կրած պարտությունից հետո ուշքի գալն էր: Դա մեզ հաջոցվեղ: Ընդհանուր առմամբ վատ խաղ չանցկացրեցինք»,-Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Спорт-Экспресс-ը:

Նմանատիպ նյութեր