211652_close_icon
views-count833 դիտում article-date 14:07 04-03-2014

Բերման են ենթարկել մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով

Մարտի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 25-ին, ժամը 18.00-ին, Նոր Արեշի 8-րդ փողոցում, դպրոցի մոտ, ձեռքերով հարվածներ է հասցրել «Մուրացանի Մուլտ» մականվամբ Արթուր Ս.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր