Սպասվում են տեղումներ
Մարտի 4-ին հանրապետության տարածքում կդիտվի ամպամած եղանակ, օրվա 2րդ կեսին և լույս 5-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, հնարավոր է` առատ: Հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց, լեռներում հնարավոր է լինեն դժվարանցանելի հատվածներ: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի:
Եղանակը Երևանում. մարտի 4-ին կդիտվի ամպոտ եղանակ, օրվա 2րդ կեսին սպասվում է անձրև, /հնարավոր է` առատ/, քամի 10-12մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +1+4, ցերեկն ստվերում +15+18:
Աղբյուր՝ www.weather.am