211652_close_icon
views-count1401 դիտում article-date 11:33 04-03-2014

Արմավիրցի տղայի կյանքն ընդամենը 3 միլիոն դրամից է կախված, ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց. տեսանյութ

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող, 1988թ․ ծնված Ռուսլան Սարգսյանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար: Ճարահատյալ վիճակում հայտնված արմավիրցիներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը: Սարգսյանների հեռախոսահամարն է՝ +37498 65-35-37: Ռուսլան Սարգսյանի անունով «Արարատբանկում» բացված են հաշվեհամարներ: Արտերկրից փոխանցումների համար միջնորդ-բանկերի տվյալները առկա են տեսանյութի վերջում: ՀՀ դրամ - 1510023158030100 ԱՄՆ դոլլար - 1510023158030101 Եվրո - 1510023158030149 ՌԴ ռուբլի - 1510023158030158
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր