211652_close_icon
views-count1449 դիտում article-date 09:54 04-03-2014

ԱԱԾ-ում պաշտոնանկությունները կշարունակվե՞ն․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությանը հնարավոր է հաջորդեն նորերը։ Մենք արդեն իսկ գրել ենք, որ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո նույն գործի շրջանակներում, ինչի համար ազատվեց Ռոմիկ Հարությունյանը, աշխատանքին հրաժեշտ տվեց նաեւ ԱԱԾ Գլխավոր վարչության պետի տեղակալ Տիգրան Աղաջանյանը։ Հաջորդը, ըստ տեղեկությունների, ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն է։ Նա այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է ու փորձում է գտնել համապատասխան մարդկանց, ովքեր կմիջնորդեն իր հետագա պաշտոնավարման համար եւ կհամոզեն, որ ինքը կապ չունի Ռ. Հարությունյանի մութ գործերի հետ։ Նշենք, որ Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ում ներքին ծառայողական քննություն է սկսվել, ինչի պատճառով էլ Հարությունյանը ներկայումս փախած է ՀՀ-ից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր