Սարատովի իրավապահների կողմից հետախուզվողին Բերդ քաղաքից բերման են ենթարկել
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին, ժամը 19.30-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գևորգ Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Սարատովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]