3007 դիտում
19:18 02-03-2014
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարներին
Մարտի 1-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարներին:
Այս կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2012 թվականի փետրվարի 9-ին, և վարչապետի նույն թվականի ապրիլի 23-ի որոշմամբ` որոշ ենթաօրենսդրական ակտերի նախապատրաստման ու մշակման պարտականությունն էր դրվել ոստիկանության վրա, ինչը և ժամանակին կատարվել էր:
Մասնավոր պահնորդական որոշ կազմակերպությունների ղեկավարների, և որոշ լրատվամիջոցների կողմից, սակայն, մինչ օրս հնչում են տարաբնույթ մեղադրանքներ` իբր ոստիկանությունն այս գործում հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ ու մրցակից, արհեստական արգելքներ է ստեղծում այս կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Հանդիպան սկզբում ոստիկանության պետը ներկայացրեց մի քանի մոտեցում, որ որդեգրել է ոստիկանությունն այս հարցում: Դրանցից մեկն ու ամենակարևորը մասնավոր պահնորդական կազմակերպություններ ընդունվողների որակավորման, մասնագիտական ու մարդկային որակների հարցն էր:
Մեկ այլ տիպի դժգոհություն էլ կար. որակավորման հանձնաժողովը ի՞նչ կազմ պետք է ունենա, ովքե՞ր պետք է հաստատեն կամ մերժեն աշխատանքի ընդունվող թեկնածուին: Այստեղ էլ Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց բոլորի համար ընդունելի տարբերակ:
Հանդիպման մասնակիցների մի շարք առաջարկներին ի պատասխան՝ ոստիկանության պետը հավաստիացրեց, որ պահնորդական կազմակերպությունների հետ ոստիկանության համագործակցությունը շարունակական է լինելու, օժանդակություն է ցուցաբերվելու ինչպես տեխնիկական, այդպես էլ աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու խնդիրներում:
Բոլոր հարցերն ստացան սպառիչ և ընդունելի պատասխան: Եզրակացությունը մեկն էր` հանդիպումները դարձնել պարբերական և ծագած խնդիրները լուծել աշխատանքային ու գործընկերական մթնոլորտում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
22:00 01-03-2014
Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
18277 դիտում
15:35 13-10-2015
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն
Այս բաժնից
583 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1129 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
562 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին