2222 դիտում
22:00 01-03-2014
Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարները` ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ
Մարտի 1-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանում գործող մասնավոր պահնորդական կազմակերպությունների ղեկավարներին: Այս կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2012 թվականի փետրվարի 9-ին, և վարչապետի նույն թվականի ապրիլի 23-ի որոշմամբ` որոշ ենթաօրենսդրական ակտերի նախապատրաստման ու մշակման պարտականությունն էր դրվել ոստիկանության վրա, ինչը և ժամանակին կատարվել էր: Մասնավոր պահնորդական որոշ կազմակերպությունների ղեկավարների, և որոշ լրատվամիջոցների կողմից, սակայն, մինչ օրս հնչում են տարաբնույթ մեղադրանքներ` իբր ոստիկանությունն այս գործում հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ ու մրցակից, արհեստական արգելքներ է ստեղծում այս կազմակերպությունների բնականոն գործունեությանը: Հանդիպան սկզբում ոստիկանության պետը ներկայացրեց մի քանի մոտեցում, որ որդեգրել է ոստիկանությունն այս հարցում: Դրանցից մեկն ու ամենակարևորը մասնավոր պահնորդական կազմակերպություններ ընդունվողների որակավորման, մասնագիտական ու մարդկային որակների հարցն էր: Մեկ այլ տիպի դժգոհություն էլ կար. որակավորման հանձնաժողովը ի՞նչ կազմ պետք է ունենա, ովքե՞ր պետք է հաստատեն կամ մերժեն աշխատանքի ընդունվող թեկնածուին:
Այստեղ էլ Վլադիմիր Գասպարյանն առաջարկեց բոլորի համար ընդունելի տարբերակ: Հանդիպման մասնակիցների մի շարք առաջարկներին ի պատասխան՝ ոստիկանության պետը հավաստիացրեց, որ պահնորդական կազմակերպությունների հետ ոստիկանության համագործակցությունը շարունակական է լինելու, օժանդակություն է ցուցաբերվելու ինչպես տեխնիկական, այդպես էլ աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու խնդիրներում: Բոլոր հարցերն ստացան սպառիչ և ընդունելի պատասխան: Եզրակացությունը մեկն էր` հանդիպումները դարձնել պարբերական և ծագած խնդիրները լուծել աշխատանքային ու գործընկերական մթնոլորտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
19:49 21-11-2024
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը հաղթեց Ղազախստանի մասնակցին
496 դիտում
19:25 21-11-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը