211652_close_icon
views-count1132 դիտում article-date 22:16 01-03-2014

Վանաձորում որոշ փողոցներ փակ կլինեն. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջպետական Մ-6 ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով մարտի 2-ի ժամը 09.00-ից մինչև մարտի 4-ի ժամը 14.00-ն փակ է լինելու Վանաձոր քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցը: Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցում կատարել Վանաձոր քաղաքի Դեմիրճյան-Մոսկովյան-Խորենացի-Թումանյան փողոցներով դեպի Ալավերդի ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր