3063 դիտում
15:02 27-04-2019
Գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես, ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնադիր անդամ, որը ֆինանսավորում է «Մետաքսի ճանապարհի» նախագծերը։
«Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլն։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։
Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 տրլն դոլարի վարկային ռեսուրս։ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ բանկի հիմնադիր անդամ։
Ներկայումս բանկի միջոցներով հսկայածավալ շինարարություն են անում ռուսները, ադրբեջանցիները (նկատենք, որ այս երկրներն ունեն առևտրի դրական հաշվեկշիռ և, սովորաբար, վարկեր չեն վերցնում), վրացիները, ղազախներն ու ղրղզները։ Եվրասիական մայրցամաքը մի 10 տարուց անճանաչելիորեն կփոխվի։
Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել»,-ասված է գրառման մեջ։
Նմանատիպ նյութեր
2620 դիտում
16:02 17-11-2015
Անգամ տուալետ չենք կարողանում մտնել. Հրանտ Բագրատյանը բորբոքված է
2227 դիտում
16:29 01-03-2014
Եթե չենք փոխելու ոչինչ, իզուր ենք հավաքվել. Հրանտ Բագրատյան
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը