Անգլիայում ուղղաթիռ է կործանվել․ գրանցվել է 4 զոհ
Անգլիայի Նորֆոլկ կոմսությունում մարդատար ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով գրանցվել է 4 զոհ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Ոստիկանների տվյալների համաձայն, վթարի մասին ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր փրկարարների խումբ է ժամանել։ Վթարի տարածքը շրջափակված է։
Ուղղաթիռի կործանման պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ըստ տեղի բնակիցների խոսքերի, վթարի ժամանակ երկինքը մառախլապատ էր։