«Շիրակ»-ի երեք ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, հենակետային կիսապաշտպան Կարեն Մուրադյանը և հարձակվող Դավիթ Հակոբյանն ազգային հավաքականի հետ կմեկնեն Կրասնոդար, որտեղ մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում, ժամը 18:00-ին: