Ռուսական [url=http://www.sport-express.ru/football/euro/2016/reviews/886671/]«Спорт-Экспресс»[/url] պարբերականը ներկայացրել է Եվրո-2016-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը:
Ռուսական պարբերականը Մկոյանի խաղի վերաբերյալ գրել է հետևյալը.
«Պորտուգալիայի հետ խաղում ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում: Քանի որ մրցակցի դարպասապահը սիրում է հակառակորդներին գնդակներ նվիրել, նման նվերից չօգտվելը հանցագործություն կլիներ: Նա կարողացավ նաև Մոուտինյոյին չեզոքացնել. պորտուգալացի մեկնաբանները Մկոյան ազգանունը տխրությամբ ավելի հաճախ էին արտասանում, քան պորտուգալացու ազգանունը»:
Հիշեցնենք, որ Հայաստան Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/13/56404/]հաղթանակով[/url]՝ 2:3, իսկ Մկոյանը դարձավ մեր հավաքականի երկրորդ գոլի հեղինակը: