1242 դիտում
09:37 01-03-2014
Հայաստանում բևեռացումը գնալով աճում է․ Ժամանակ
«Ժամանակ»֊ը գրում է. «Բնակչության կենսամակարդակի աճի (նվազման) մասին պատկերացում կազմելու համար մենք հաճախ համեմատում ենք միջին աշխատավարձերի աճը գնաճի հետ։ Եթե միջին աշխատավարձը գնաճից բարձր է եղել, կարելի է համարել, որ կենսամակարդակն աճել է։
Սակայն առավել ճշգրիտ պատկերը ստացվում է գնաճի հետ ոչ թե միջին անվանական աշխատավարձը համեմատելիս, այլ դրամական եկամուտները։
Այժմ տեսնենք, թե ինչ միտումներ են արձանագրվել բնակչության անվանական դրամական եկամուտներում։ 2012թ. նախորդ տարվա համեմատ դրանք աճել են։ Տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 14,2 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ գնաճն այդ տարի 3,2 տոկոս է եղել, այսինքն՝ գրանցվել է դրամական եկամուտների մոտ 11 տոկոս աճ։
Դրամական եկամուտների աճին զուգընթաց, գրեթե չի մեղմացել բևեռացումը։ Այսպես, 2012թ. ամենաշատ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16,0 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտներին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
08:59 08-06-2019
Հարկային փաթեթի հմայքը մնաց անցյալում. խորանում է սոցիալական բևեռացումը․ «168 ժամ»
2930 դիտում
16:29 27-07-2020
Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա
Այս բաժնից
940 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
826 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1129 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան