Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ Ադրբեջանը զինտեխնիկա է շարել․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս օրերին, երբ բավական կոշտ «պալեմիկա» է ընթանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև՝ Ղրիմի և Սևաստոպոլի նավատորմիղի «շարժի» շուրջ, երբ Ռուսաստանն այդ սահմանի վրա լուրջ ռազմական տեխնիկա է մոտեցրել, զուգահեռաբար՝ Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով Ադրբեջանն է զինտեխնիկա շարել, արդեն մի քանի օր, որպեսզի եթե հանկարծ ինչ-ինչ զարգացումներ լինեն ուկրաինական «ֆրոնտում», իրենք «պատրաստ» լինեն։ Մերոնք նույնպես շատ աչալուրջ հետևում են այդ շարժերին։
Ի դեպ, համաշխարհային փորձագետների հոռետես մասը խոսում է հնարավոր երրորդ համաշխարհայինի մասին, լավատեսները գտնում են, որ Արևմուտքը կրկին շատ նրբագեղ կաշխատի Ղրիմում, ինչպես աշխատեց Մայդանում, ու ոչինչ էլ չի լինի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։