211652_close_icon
views-count950 դիտում article-date 10:11 01-03-2014

«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել բելգիական «Յունիոնի» նախկին դարպասապահի հետ

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել բելգիական «Յունիոնի» նախկին դարպասապահ Տիգրան Խանջարյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 20-ամյա ֆուտբոլիստն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե երբ ու որտեղ է կատարել առաջին քայլերը ֆուտբոլում, ինչպես նաև խոսել է երևանյան ակումբ տեղափոխվելու մասին. «Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից Բելգիայում: 10 տարուց ավել խաղացել եմ RSD Jette ակումբում:Երկու տարի առաջ տեղափոխվեցի «Յունիոն», որը հանդես է գալիս Բելգիայի երրորդ դիվիզիոնում:«Փյունիկից» հրավերք ստացա փորձաշրջան անցնելու, երբ թիմը հավաք էր անցկացնում Անթալիայում: Ես միշտ սիրել եմ «Փյունիկը» ու միշտ ուզել եմ հանդես գալ Հայաստանի առաջնությունում: Փորձաշրջանը լավ անցավ, ու հավաքի վերջում ինձ հայտնեցին, որ թիմի հետ պետք է վերադառնամ Հայաստան»,-եզրափակեց Տիգրանը:

Նմանատիպ նյութեր