Կատալոնիայի նախկին ղեկավար Պուչդեմոնը հանձնվել է բելգիական ոստիկանությանը և ձերբակալվել
Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, որը իսպանական իշխանությունների կողմից հեռացվել էր պաշտոնից, հանձնվել է բելգիական ոստիկանությանը:
Պուչդեմոնը՝ Կատալոնիայի կառավարության նախկին անդամների հետ միասին ինքնակամ ներկայացել է Բրյուսելում ոստիկանական բաժանմունք: Այստեղ նրան 24 ժամով կալանավորել են:
Ինչպես հայտնել է բելգիական դատախազության ներկայացուցիչը, կալանավորվել են նաև Պուչդեմոնի հետ հանձնված մյուս չորս կատալոնացի ղեկավարները:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո Մադրիդը ուղիղ կառավարում մտցրեց ինքնավարությունում, և հեռացրեց կատալոնական իշխանություններին զբաղեցրած պաշտոններից:
.Դրանից հետո Պուչդեմոնն ու տեղի մյուս ղեկավարները հեռացել էին Բելգիա: Իսպանական իշխանությունյները կատալոնական առաջնորդին ձերբակալելու եվրոպական օրդեր էին ներկայացրել: