211652_close_icon
views-count12014 դիտում article-date 22:40 28-02-2014

Ողբերգական ավտովթար Վանաձորում` բախվել են Toyota-ն ու «07»-ը, վերջինիս վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր` փետրվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Վանաձորի բնակիչներ 27-ամյա Արտյոմ Գարայանի վարած Toyota մակնիշի 76 VV 007 համարանիշի և 53-ամյա Ռոբերտ Տոնոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 99 AT 991 համարանիշի ավտոմեքնաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2107-ի վարորդ Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ առաջ մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սլավիկ Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վահե Դոլմազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են 5-րդ վաշտի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր