Հայաստանի հավաքականի հետ խաղալու համար Գերմանիան մեզ վճարել է 150 հազար եվրո. Ռուբեն Հայրապետյան
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Արմենիա» Թի Վիի եթերում ընթացող «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի, Ռուսաստանի և Ալժիրի հավաքականները Հայատանի ընտրանու հետ ընկերական խաղ անցացնելու համար գումար են վճարել ՀՖՖ-ին:
«Հայաստանի հավաքականը արդեն այնպիսի հեղինակություն է վայելում աշխարհում, որ մեր ընտրանու հետ խաղալու համար այլ երկրների ֆեդերացիաներ վճարում են մեզ: Ռուաստանի, Գերմանիայի և Ալժիրի հավաքականները վճարել են Հայաստանի ընտրանուն, որպեսզի իրենց հետ հանդիպում անցկացնենք: Այլևս չկա այն մտածելակերպը, որ մենք երազում ենք, որ ուժեղ հավաքականները մեզ հետ խաղան: Կարծում եք Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը, Գերմանիայի ֆուտբոլային միությունը չի՞ հասկանում, որ Հայաստանը ուժեղ հավաքան է և 150 հազար եվրո է վճարում մեր ընտրանու հետ խաղալու համար», -ասել է Ռուբեն Հայրապետյանը: