Զագրեբի «Դինամո»-ի կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է, որ իր կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում:
« Շնորհակալություն «Դինամո»-ին ամեն ինչի համար: Այն իմ առաջին ակումբն է և ամենամեծ սերը: Սակայն ներկայումս «Բարսելոնա» տեղափոխվելու ժամանակն է»,-գրել է Հալիլովիչը:
Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Բարսելոնա»-ն 17-ամյա կիսապաշտպանի համար խորվաթական ակումբին կվճարի 15 մլն եվրո: