211652_close_icon
views-count863 դիտում article-date 13:31 28-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 27-ից 28-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, խարդախության` 3, կողոպուտի, յուրացման, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 և կողոպուտի 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր