Օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի 28-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ հնարավոր են կարճատև տեղումներ: Հնարավոր է քամի 12-17մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով: Տեղեկացնում ենք, որ [color=#CC0000]գարնան առաջին օրերին կտաքանա[/color], տեղումներ չեն սպասվում: Ուղևորությունից առաջ ճշտեք ճանապարհների վիճակը:
Եղանակը Երևանում. այս գիշեր և փետրվարի 28-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, հնարավոր են կարճատև անձրևներ, քամի 10-12մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +2+5, ցերեկն ստվերում +7+10:
Աղբյուր՝ www.weather.am