Ո՞վ է հաղթում հայ-ադրբեջանական հաքերային պատերազմում
Հաքերային օրացույցով, սահմանված օրն ու սահմանված ժամին` ադրբեջանցի հաքերները գրոհեցին: Ամեն ինչ սպասելի էր ու կանխատեսելի. ամեն տարի նույն օրը, նույն ձեռագրով: Յուրաքանչյուր կայքատեր հույս է ունենում, որ հարձակման թիրախն ինքը չի լինի, բայց ոչ բոլորի բախտն է բերում:
Այս անգամ տուժողները 300-ն էին` լրատվական, ժամանցային ու նույնիսկ պաշտոնական կայքեր: ՏՏ անվտանգության մասնագետը դեռ 1 օր առաջ բլոգում կանխատեսում արեց ու զգուշացրեց` այս գիշեր և վաղը ցերեկը հարձակումներ կլինեն: Զգուշացումից ժամեր անց, հայկական կայքերը սկսեցին առաջին էջին ցույց տալ հակահայկական բովանդակություն` Խոջալուի պատմությունը` ադրբեջանցիների մեկնաբանությամբ: Կայքերը կոտրված չէին, բովանդակային վնաս չկար:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/23324]armnewstv.am[/url]