211652_close_icon
views-count1104 դիտում article-date 15:08 27-02-2014

Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ

Փետրվարի 27-ին ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների միավորում կազմակերպությունը նախաձեռնել էր արդեն ավանդական դարձած երթ` նվիրված Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթի մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդում գտնվող սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը իր ելույթում նշեց, որ ձևավորում են նոր շարժում, որի նպատակն է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացնել Սումգայիթի ցեղասպանության ճանաչման և ոճրագործներին դատապարտման պահանջ, քանի որ կատարվածը համապատասխանում է 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Լուսանկարները՝ Սարգիս Մելքոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր