1670 դիտում
15:29 27-02-2014
19-ամյա զինծառայողը ստորացրել է ծառայակցին
19-ամյա Ռաֆայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի կուրսանտ, կոչումով՝ շարքային, զորամասի 2-րդ ՄՀԳՄ-ի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ննջասենյակում համածառայողների ներկայությամբ խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածների պահանջները՝ անպարկեշտ ձևով ստորացրել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գ. Ս-ի պատիվն ու արժանապատվությունը: Այս [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
19-ամյա Ռաֆայելը պառկած դիրքից ոտքով 2 անգամ հարվածել է երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի մահճակալի ցանցին, որի հետևանքով Գ. Ս.-ն մահճակալի 2-րդ հարկից վայր է ընկել: Ռաֆայել Միքայելյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 360 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3541 դիտում
17:22 07-11-2014
19-ամյա զինծառայողը զորամասի զուգարանում ծեծել է ծառայակցին
1564 դիտում
16:43 18-11-2014
20-ամյա զինծառայողը ծառայակցին «խոզ» է անվանել՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը
2063 դիտում
16:54 21-11-2014
Ճանապարհը չզիջելու համար 21-ամյա զինծառայողը ծեծել է ծառայակցին
Այս բաժնից
727 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
709 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար