211652_close_icon
views-count969 դիտում article-date 16:51 27-02-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 26-ից 27-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, գողության 27 դեպքից` 16-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը, կողոպուտի, շորթման, յուրացման, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 11 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր