211652_close_icon
views-count911 դիտում article-date 15:06 27-02-2014

Հիմնարկության դռները կոտրելով` 4 գրասեղան է գողացել և մի քանիսն օգտագործել որպես վառելափայտ

Փետրվարի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել մի հիմնարկության տնօրեն և հայտնել, որ հունվարի 20-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի և ներսում գտնվող 3 սենյակի դռները կոտրելով` գողացել են 4 գրասեղան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Նաիրի Բ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է, իսկ մյուս մասը Նաիրի Բ.-ն օգտագործել է որպես վառելափայտ: Նաիրի Բ.-ն բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր