211652_close_icon
views-count2814 դիտում article-date 16:56 23-11-2015

Ամառային զորակոչին քանի հոգի է զորակոչվել, նրանցից քանիսն են փորձել ծառայությունից խուսափել, քանիսն են բուհերից դուրս մնացել եւ ավելին

Ամառային զորակոչին ԶՈւ պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 7.269 մարդ: Դա պլանային առաջադրանքի 103.8 տոկոսն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվել 26-ը: Մ. Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում զորակոչվել են նախկինում զորակոչից խուսափող 101, հաշվառումից դուրս մնացած` 108, տարեկետումից ազատված 418, բուհերից հեռացված 32, այլ կատեգորիաներով՝ 16 զորակոչիկներ:

Նմանատիպ նյութեր