1361 դիտում
10:12 27-02-2014
ՕԵԿ քաղխորհրդում լարված իրադրություն է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Անցած հինգշաբթի օրը կայացած ՕԵԿ քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի»: Լարվածությունը ստեղծվել է այն բանից հետո, երբ քաղխորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել, խոսել է բիզնեսների ընդլայնման, նոր բիզնեսների ստեղծման մասին, ինչը դուր չի եկել գործադիրի անդամներին:
Եվ ահա վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ նախարարների համբերության բաժակը լցվել է, նրանք վիճաբանել են, հերթով լքել քաղխորհրդի նիստի դահլիճը:
Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ ասելով.«Առհասարակ, ՕԵԿ քաղխորհրդի նիստերի ժամանակ վեճեր չեն լինում, ՕԵԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից մեկն է, որը որոշումներ է ընդունում շատ առողջ մթնոլորտում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1109 դիտում
20:52 13-03-2014
Բաղդասարյանի նախագահությամբ ՕԵԿ քաղխորհրդում քննարկվել են ներքին կազմակերպչական և քաղաքական հարցեր
959 դիտում
21:24 21-02-2014
Քաղխորհրդում Արթուր Բաղդասարյանը կարևորել է նոր համակարգի ներդրումը
2486 դիտում
20:40 16-04-2014
ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, իսկ նախարաները՝ ՕԵԿ-ից
Այս բաժնից
454 դիտում
16:11 03-10-2024
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը
685 դիտում
15:37 03-10-2024
Եղանակը Հայաստանում. առաջին ցրտահարությունները լեռներում եւ հյուսիսում