1889 դիտում
09:07 27-02-2014
Ուկրաինան Հայաստանի համար կդառնա «երրորդ երկիր»․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։
«Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը (Մաքսային միությանը– խմբ.), այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ... Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը հսկա նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ։ Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ 2013 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար։ Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա «երրորդ երկիր», ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առևտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
13:03 16-07-2023
Բայդենը հստակ ասել է, թե երբ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Անդրեա Կալան
6506 դիտում
14:56 19-11-2016
Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
889 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
772 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1444 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում