2495 դիտում
20:45 26-02-2014
Վարչապետի արձագանքը Արդարադատության նախարարի «ղալաթ» արտահայտությանը և իր հրաժարականի պահանջին
«Ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական «դեբատներ»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱԺ չորս խմբակցություններ պահանջում են իր հրաժարականը, ինչին ի պատասխան Արդարադատության նախարարը ասում է, թե «ղալաթ են անում»:
Նրա խոսքով, պահանջը քաղաքական ուժերի իրավունքն է եւ քաղաքական պայքարի գործիք է, որը ընդունված է շատ երկրներում:
«Տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը կարող է օգտվել այդ տրամաբանական գործիքից: Գործիքը գտնվում է մեր ընդդիմախոսների զինանոցում եւ երբ նպատակահարմար են գտնում այդ գործիքը օգտագործել՝ իրենց քաղաքական ռազմավարությունից ելնելով, կարող են այդ գործիքից օգտվել: Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի արտահայտությանը, ապա ես կարծում եմ, որ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա կառուցել քաղաքական դեբատներ, նախապատրաստել շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխաններ: Կարծում եմ, որ մենք պետք է այդ միջադեպը հարթված համարել եւ ամեն ինչ անել, որ երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակում»:
Լրագրողների դիտարկմանը, թե դժգո՞հ են իր աշխատանքից, ասաց. «Դուք հիշու՞մ եք մի կառավարություն ՀՀ-ի պատմության մեջ կամ մի դեմոկրատական երկիր, որտեղ չլինեն դժգոհություններ կառավարությունից: Քաղաքական դաշտը ենթադրում է, որ այդ քաղաքական պայքարը պետք է լինի միշտ, հակառակ դեպքում կնշանակի, որ մենք չունենք ընդդիմախոսներ եւ ընդդիմություն: Որպես լրագրողներ, եթե հանգիստ վերաբերվեք դրան, կարող եք օբյեկտիվ դատել՝ արդյո՞ք փաստարկները ճիշտ են, թե՞ ոչ»:
Նմանատիպ նյութեր
10351 դիտում
21:55 20-10-2019
Բաքվի ոստիկանների «օպերատիվ» արձագանքը քաղաքացու արտահայտությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3477 դիտում
15:41 08-12-2020
Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու մի շարք անդամներ միանում են վարչապետի հրաժարականի պահանջին
29187 դիտում
16:18 28-02-2021
«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին
Այս բաժնից
1618 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1306 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ
1045 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան