3504 դիտում
15:41 08-12-2020
Սպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու մի շարք անդամներ միանում են վարչապետի հրաժարականի պահանջին
Սպիտակի համայնքապետարանից հայտնում են.
«ՍԻՐԵԼԻ ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս, Մկրտիչ Շուշանյանս, Սարգիս Թամամյանս, Գրիգոր Նազարյանս, Տիգրան Հակոբյանս, Համլետ Պողոսյանս, վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝
Անհեռատես քաղաքականություն
Տապալված դիվանագիտություն
Պարտված պատերազմ
Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ
Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս
Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ
Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ
Արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ
Ապագայի նկատմամբ հավատի կորուստ
Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ),
միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը:
Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ՍԻՐԵԼԻ ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Մենք՝ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանս, համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանս,...
Posted by Սպիտակի համայնքապետարան on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
29247 դիտում
16:18 28-02-2021
«Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին
1957 դիտում
15:35 14-10-2024
Հայկական մի շարք ակումբների ֆան-շարժումները միանում են FAF-ի՝ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին. ArmSport.am
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը