slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը որդուն խնդրել է իրեն ցույց տալ, թե ինչ է մարիխուանան
211652_close_icon

Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը որդուն խնդրել է իրեն ցույց տալ, թե ինչ է մարիխուանան

views-count5010 դիտում article-date 20:35 26-02-2014
Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը որդուն թե՛ վերջին միջադեպից հետո է նախատել, թե՛ դրանից առաջ: Այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը: Նրա խոսքով, իր որդին իր արած գործի համար պետք է պատիժը կրի օրենքի շրջանակներում. ինչ որ կտան: Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես խոստացել էր, որ չի միջամտի որդու դատական գործին, ասաց. «Չեմ խառնվում, բայց իմ որդին իմ համար ամենաթանկն է: Ինչի՞ միջամտեմ, եթե ինքը սխալ է թույլ տվել եւ իր սխալի համար պետք է պատասխան տա: Ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ ես իմ նախարարական դիրքը օգտագործեմ տղայիս խնդիրները լուծելու համար: Նամանավանդ, որ սխալ բան է թույլ տվել: Ուրիշ բան, եթե սխալ թույլ տված չլիներ ու իմ անունը, համբավը օգտագործեի. աշխատանքի տեղավորեի: Ես ասել եմ ու կասեմ` ժողովու՛րդ, լավ բան չի արել, եւ անկախ պաշտոնից՞ ոչ ոքի չեմ ցանկանա: Ինչ է նշանակում մարիխուանա ծխելը: Դա շատ վատ երեւույթ է: Առավել ևս՝ իմ տղան նման բան չպետք է անի բն,- ասաց նախարարը: Լրագրողի հարցին, որ եթե սեփական որդու համար օրինակ չի կարողացել ծառայել, երիտասարդության համար ինչպե՞,ս է օրինակ ծառայելու ասաց. «Ի՞նչ է նշանակում, որ չեմ կարողացել օրինակ ծառայել: Եթե ես անընդհատ զբաղված եմ եղել: 16 տարի ԱՄՆ-ում եմ եղել: Գիտե՞ք, որ ԱՄՆ-ում 13 տարեկանից նման բաներով զբաղվում են: Ես էլ զբաղված եմ եղել հասարակական եւ քաղաքական գործերով: Ես էլ շատ փակ մարդ եմ: Մինչեւ այսօր չեմ տեսել եւ չգիտեմ, թե այդ մարիխուանան ինչ է: Իրան եմ ասել՝ բեր տեսնեմ, թե դա ինչ է: Եթե նման ճանապարհ անցած լինեի, իհարկե, ուշադիր կլինեի, որ իմ տղան նման սխալ բաներով չզբաղվեր: Բայց ճիշտ է, իմ սխալը նրանում է, որ ես պետք է ավելի ուշադիր լինեի»: Ավելացրեց նաեւ, որ մյուս 2 որդիների հետ կապված նման խնդիր չկա՝ ընդգծելով, որ դա չարիք է, որ ցանկացածի հետ կարող է պատահել: «Բայց ուրախ եմ նաեւ նրա համար, որ դա եղավ: Հատկապես նրա համար, որ իմ տղան հասկացել է իր սխալը: Ուզում եմ ընբռնումով մոտենաք. բացի ծխելուց, ուրիշ ոչ մի բան չի եղել նրա մեջ: Եղել է նաեւ ցավազրկիչ, այն, ինչը դեղատներում վաճառում են: Իսկ եղածը ոչ թե դրսից, այլ այստեղից է ձեռք բերել»,- նշեց Յուրի Վարդանյանը: Հարցին, թե Սերժ Սարգսյանի ելույթից հետո աշխատակիցների վերաբերմունքը փոխվե՞լ է իր անձի նկատմամբ, ասաց. «Միշտ դրական է եղել, իսկ այս պահին առավել եւս դրական է: Իրականում նրա խոսքը ուղղված էր փոխնախարարներին, աշխատակազմին: Բայց նախաձեռնությունը ես պետք է հանդես բերեի: Իրականում նախագահին ինֆորմացիան լավ չի հասել: Պարզապես ես իմ կողքին լրագրողներին չեմ տանում, որ ցույց տամ, ի տարբերություն շատերի, որ փորձում են չեղած բանը եսիմ ինչ դարձնեն, ցույց տան: 30 տարի առաջ այնքան են իմ մասին խոսել: Բայց նախագահն ասաց. Չէ՛, ուր գնում ես, պետք է լրատվությանը հետդ տանես ու հանրությանը ներկայացնես քո արած աշխատանքը»:

Նմանատիպ նյութեր