78 տարի առաջ այս օրը թողարկվեց առաջին Volkswagen-ը
1931 թվականի մարտին Ֆերդինանդ Պորշեն ստեղծեց «Porsche բյուրոն» և ձեռնամուխ եղավ ավտոմեքենաների համար նոր շարժիչների ստեղծմանը:
Պորշեի երազանքն էր ստեղծել այնպիսի մի ավտոմեքենա, որը գնային առումով հասանելի կլիներ բնակչության բոլոր խավերին: Իշխանության եկած նացիստները կատարեցին Պորշեի երազանքը և նման ավտոմեքենայի ստեղծման հնարավորություն տվեցին նրան:
1936 թվականի փետրվարի 26-ին գերմանական Շտուտգարտ քաղաքում հանրությանը ներկայացվեց առաջին ազգային ավտոմեքենան՝ Volkswagen-ը, իսկ 1937 թվականից տրվեց նրա սերիական արտադրության մեկնարկը:
Զանգվածային արտադրություն կազմակերպելու նպատակով որոշում կայացվեց կառուցել Գերմանիայում ամենախոշոր ավտոարտադրող գործարանը, որի շինարարությունը սկսվեց 1938 թվականին՝ Վոլֆսբուրգում:
Գործարանը գործեց մինչև 1944 թվականը, պատերազմի ընթացքում այն գրեթե ամբողջովին փլուզվեց ամերիկացիների հրթիռակոծությունից: