1443 դիտում
10:01 26-02-2014
Լրագրողին կանչել են բուհի Զինկոմի բաժին ներկայանալով «Հ1»–ի կադրերի բաժնի պետ․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են մեր թղթակցին, ով ուսանում է այս բուհում և շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։ Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ և դուռը փակել։ Ու այստեղ սկսվել է կինոն։ Երկու անհայտ անձինք մեր թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. «Հ1»-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գևորգյան»։ «Հ1»-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում և նման անունով մարդ գոյություն չունի։
Եվ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել և մոտ 40 րոպե չանհանգստացնել։ Լրագրողը, բնականաբար, սենյակից դուրս գալով, այս հարցը տվել է, ինչին ԵՊՀ-ում պատասխանել են, թե նրանք ասել են, որ «վայենկոմատից» են։ Ստացվում է ցանկացած ոք կարող է գնալ մայր բուհ, ներկայանալ ինչ-որ տեղից և ուսանողներից ցանկացածի հետ «օպերացիա» իրականացնել։
Թե իրականում ովքեր են այս մարդիկ և ինչ էին ցանկանում «Հժ»-ի լրագրողից, պարզ է դառնում նրանց խոսակցության մանրամասներից, տված հարցերից, առաջարկներից»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
16311 դիտում
18:33 10-02-2014
Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց
4654 դիտում
19:43 30-08-2018
Բակո Սահակյանը ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանին գնդապետի կոչում է շնորհել
Այս բաժնից
793 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1642 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1333 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ