16302 դիտում
18:33 10-02-2014
Դատարանը չցանկացավ Կապանի զինկոմի «Էշին չոշ» ասել. զինկոմի տղան ազատազրկվեց
Այսօր` փետրվարի 10-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում ավարտվեց Կապանի զինկոմ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդու` ամբաստանյալ Էմին Գրիգորյանի դատական նիստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազ Ռաֆայել Գևորգյանը դատարանից պահանջեց 3 տարվա ազատազրկում:
Դատավոր Նապոլեոն Օհանյանը խորհրդակցական սենյակ գնալուց և վերադառնալուց հետո վճռեց Է. Գրիգորյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման և 2 տարի էլ նրան զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից:
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/old/arm/2013-06-02-kapan-crash-volkswagen.html]վաղ հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Է. Գրիգորյանը մեղադրվում էր ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ) հատկանիշներով:
Դատարանը նրա վրա չկիրառեց ՀՀ քր oր-ի 244 հոդվածը, այն է` ճանապարհատրանսպորտային պատահրի վայրը թողնելը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, hունիսի 2-ին Է. Գրիգորյանը վարելով Volkswagen մակնիշի 51 TN 111 համարանիշի ավտոմեքենան Կապանում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 22-ամյա Կարեն Ղազարյանը մահացել էր:
Դատականի առաջանի նիստից մինչև վերջին նիստը կապանցիները հայտնում էին, որ վթարից հետո զինկոմի որդին վիրավորին թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից:
Դատաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա եղել է նաև ոչ սթափ վիճակում:
Դատարանը նաև որոշել է ,ո ր Է. Գրիգորյանը որպես փոխհատուցում տուժող կողմին պետք է վճարի 1 միլիոն 700 հազար դրամ ֆոտոլրագրողի հետ զրույցում տուժող կողմի փաստաբանն հայտնել է, որ իրենք դեռևս քննարկում են դատարանի որոշումը բողոքարկելու կամ չբողոքարկելու հարցը:
Դատարանի մոտ հավաքված մի խումբ կապանցիներ էլ զայրացած պատմում էին, որ «դատարանը զինկոմի Էշին չոշ չասելու համար, նրա տղայի վրայից հանեց փախուստի դրվագը, մինչ դեռ Էմիլը ոչ միայն փախել է այլև փորձել էր Կապանում սուտ տեղեկություններ տարածել, իբրև Կարենն իր ավտոմեքենան գողացել է ու վթարի ենթարկվել»:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
Նմանատիպ նյութեր
64262 դիտում
16:37 15-01-2014
Կապանի զինկոմի որդու դատը հետաձգվեց. դատախազը գործով վկաներին բերման ենթարկելու միջնորդություն ներկայացրեց
11808 դիտում
15:17 30-01-2014
Սյունիքի մարզում շարունակվեց Կապանի զինկոմի որդու դատավարությունը. պարզվեց, որ նա եղել է ոչ սթափ
Այս բաժնից
15442 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35579 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց