211652_close_icon
views-count1139 դիտում article-date 23:28 25-02-2014

Սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին և 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, փետրվարի 27-ի ցերեկը և 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: [img]/ups/images/0624324001393355161214904.jpg[/img] Երևանում փետրվարի 26-ի օրվա երկրորդ կեսին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև: Մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0384933001393355160331693.jpg[/img] Երևանի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.90C (1986 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.60C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.30C ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Նմանատիպ նյութեր