211652_close_icon
views-count4763 դիտում article-date 18:34 25-02-2014

Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Honda-ն ու BMW-ն, Honda-ն հայտնվել է մայթին

Այսօր` փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Արթուր Ալավերդյանի վարած BMW մակնիշի 29 ԼՏ 810 համարանիշի և Երևան քաղաքի Վաղարշյան 15 շենքի բնակիչ Սաշա Սարգսյանի վարած Honda մակնիշի 61 ՕՍ 616 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորեր չկան, իսկ Honda մակնիշի ավտոմեքենան հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի վայր են ժամանել ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արմեն Կոնջորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր