Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից
ՀՀ կառավարությունը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատեց Հովսեփ Սիմոնյանին՝ համաձայն նրա դիմումի։ Այդ մասին զեկուցեց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Օրակարգում Շիրակի մարզպետի պաշտոնում Արթուր Խաչատրյանին նշանակելու հարցն է դրված։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը։