1184 դիտում
18:13 25-02-2014
Գիտե՞ս՝ երեկ ինչ եղավ
Քաղաքում լուրերը արագ են տարածվում: Դրան նպաստում են լրատվական կայքերը, սոցցանցերը, հեռուստաալիքները, թերթերը և մարդկային անմիջական կամ վիրտուալ շփումը: Այդ պարզ մարդկային շփման միջոցով այսօր տարածվում է լուրերի 75 տոկոսը: Մինչև սոցցանցի ի հայտ գալը 65 տոկոս էր: Իսկ հեռուստատեսության ի հայտ գալուց առաջ՝ 52 տոկոս:
Առաջին հայացքից սա անտրամաբանական և հակասական վիճակագրություն է: Ստացվում է, որ ինչքան հաղորդակցային տեխնոլոգիաները զարգանում են, այնքան շատանում է բամբասանքի և ասեկոսեների տեսակարար կշիռը մարդու տեղեկացվածության աղբյուրների շարքում:
Այս պարադոքսալ երևույթը բացատրվում է հետևյալ կերպ: Ինչքան զարգանում են հաղորդակցության գործիքները, այնքան մարդը դառնում է ավելի ազատ: Ինչքան դառնում է ազատ, այնքան՝ ինքնավստահ: Ինչքան ինքնավստահ, այնքան՝ համարձակ: ինչքան համարձակ, այնքան՝ նախաձեռնող: Նախաձեռնող մարդը կարևորում է տեղեկությունը իր և իր մերձավորների, ընկերների, հարևանների համար:
Հաջորդ բացատրությունը կապված է հաղորդակցության դեֆիցիտի հետ: Տեխնոլոգիական առաջընթացին և մարդու մեծ պահանջարկներին զուգահեռ ավելանում է ուղղակի հաղորդակցման պահանջը: Այդ պատճառով մարդկային շփումը դառնում է կարևոր ու ցանկալի: Այն նաև առողջարար է, հանում է նյարդային լարվածությունը, բարելավում ախորժակը: Իսկ շփման օրակարգի առաջին կետում նորություններն են:
«Ի՞նչ նորություն կա» կամ «Բա գիտե՞ս ինչ եղավ»: Այսպիսի արտահայտություններով է սկսվում սովորական զրույցը: Նույնիսկ մի քանի րոպե ժամանակ ունենալու դեպքում կարևոր ասելիքներից են նորությունները, որոնք մարդը գտնում է հետաքրքիր կամ կարծում է, որ զրուցակցին կարող է հետաքրքրել:
Իսկ եթե լուրերը ինչ-ինչ պաատճառով իրոք հետաքրքրում են զրուցակցին կամ զրուցակիցը ձևացնում է, թե հետաքրքրում է, ապա դրանք սկսվում են ավելի աշխույժ տարածվել: Այդպիսով, մարդը պարզապես դառնում է լուրերի ակամա տարածող: Եվ տարածելիս նույնիսկ չի էլ մտածում դրանց իրականության, կարևորության մասին:
Համարվում է, որ տեղեկատվական դարաշրջանում բարձր հասարակական դիրք է գրավում նա, ով առավել իրազեկ է և տեղեկացված: Իսկ դա ցույց տալու անհրաժեշտ է մերձավորների, ընկերների, հարևանների հետ շատ կիսվել տեղեկություններով ու լուրերով:
Այստեղ կրկին պարադոքսալ երևույթ է տեղի ունենում: Ստացվում է այնպես, որ բարձր դիրք ունեցողը ոչ թե նա է, ով շատ է լուրեր լսում կամ կարդում, այլ նա, ով շատ է լուրեր և նորություններ պատմում: Սա ապացուցված ճշմարտություն է: Եվ ինչքան շատ նորություններով կիսվի դիրք ունեցողը, այնքան կբարձրանա նրա նկատմամբ հասարակական վստահությունը, որը իշխանության գոյության բավարար պայմանն է:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
15:11 21-04-2021
Սարդարապատից վատ վիճակում չենք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն.Տիգրան Բալոյան
1317 դիտում
09:51 01-12-2022
Ավինյան Տիգրան, դու գիտե՞ս՝ ինչ «խուրդա ես»․ Հովհաննես Շահինյան․ Hayeli.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
793 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1642 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1333 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ