211652_close_icon
views-count938 դիտում article-date 15:16 25-02-2014

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունի հետ

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Դեսպան Թիան Չանչունը գոհունակություն հայտնեց Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ փետրվարի 14-16-ի Հայաստան այցի առթիվ` վստահեցնելով, որ այն ավելի կխորացնի միջպետական եւ միջկուսակցական հարաբերությունները: Դեսպանը նշեց, որ հայ-չինական հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն եւ ներդաշնակ զարգանում են բոլոր բնագավառներում: Նա կարեւորեց մի շարք նախագծերի իրականացումը: ԱԺ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ մեծ է ցանկությունը ամրապնդելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները եւ կարեւորեց հայ-չինական բարեկամության եւ փոխադարձ այցերի դերը երկու պետությունների քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում:

Նմանատիպ նյութեր