ԵԱՀԿ նախագահ Դիդյո Բուրքհալթերը հատուկ ուշադրության է հրավիրել ԼՂ հիմնախնդիրը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է այս փուլում ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրքհալթերը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ-ի մշտական խորհրդի հերթական նիստում:
Նրա խոսքով՝ ԼՂ հակամարտությունը պահանջում է ավելի սևեռուն ուշադրություն՝ հաշվի առնելով «վերջին շրջանում բռնի ուժի կիրառմամբ դեպքերի արդյունքում աճող լարվածությունը»:
Բուրքհալթերն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը աջակցելու է հակամարտության կարգավորման նպատակով սահմանված ձևաչափերին, և առաջին հերթին՝ Մինսկի խմբի աշխատանքներին:
Նա նշել է, որ Հարավային Կովկասը Շվեյցարիայի համար աշխարհագրական գերակայություն է, և Շվեյցարիան ուղիներ է փնտրում՝ այդ տարածաշրջանում առկա ձգձգվող հակամարտությունները լուծելու համար: