VIP թյունինգով բացառիկ Infiniti M35
Սովորաբար VIP թյունինգի են ենթարկում շքեղ դասի ավտոմեքենաները, ինչպիսին է, օրինակ, ներկայացված ճապոնական Infiniti M35 սեդանը:
Նախագծի հեղինակը մեքենայի կին վարորդ Կարեն Չանգն է:
Բացի այդ, մեքենայի լիցքավորմամբ զբաղվել է նաև Կալիֆոռնիայի Diamond Autobody ընկերությունը:
Թյունինգապատ Infiniti M35 սեդանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում` հեղինակավոր SEMA-ի շրջանակներում, որտեղ ցուցադրվել է բացառիկ անվասկավառակներ արտադրող AME Wheels ընկերության տաղավարում:
Թարմացումների արդյունքում մեքենան նոր բամպերներ է ձեռք բերել, նոր K-Break կախոց, ռադիատորային ճաղավանդակ, Lexus LS460-ից վերցված արտանետման համակարգ:
VIP թյունինգով շքեղ սեդանը հենվում է 20 դյույմանոց AME Shallen WX անվասկավառակների վրա:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: