1052 դիտում
10:44 25-02-2014
ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Իրանի և Իրաքի միջև զենքի մատակարարման մասին գործարքի կնքման առնչությամբ
ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել՝ կապված Թեհրանի կողմից Բաղդադին 195 մլն դոլարի մատակարարվելիք զենքի մասին համաձայնագրի մասին շրջանառվող լուրերի հետ:
Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Նրա խոսքով՝ Իրանից 3-րդ երկիր զենք փոխադրելը խախտում է ՄԱԿ ԱԽ-ի N1747 բանաձևը, ինչը կարող է բացասականորեն ազդել Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարող գործընթացի վրա:
2013 թվականի նոյեմբերին լրագրողների ձեռքում փաստաթղթեր հայտնվեցին, որոնցում խոսքը գնում էր 8 պայմանագրի մասին: Նրանցից 6-ը թեթև զենքի, ականանետների և տանկերի զինամթերքի, 2-ը՝ գիշերային պաշտպանական սարքավորումների, կապի, ինչպես նաև վտանգավոր քիմիական նյութերից պաշտպանվելու հատուկ սարքավորումների մատակարարման մասին է:
Իրաքի վարչապետի ներկայացուցիչը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է գործարքը:
Նմանատիպ նյութեր
9735 դիտում
16:04 13-09-2017
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում C-400-ների ռուս-թուրքական գործարքի առնչությամբ
Այս բաժնից
811 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
760 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
6273 դիտում
16:55 25-12-2024
Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է. մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում