Վարդան Ղուկասյանը «իրենով» է արել Շիրակի մարզի դատավորներին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Գյումրեցիները մտավախություն ունեն, որ Արտյոմ Կարապետյանի՝ Շեկոյի մահվան դեպքով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի եղբորորդու գործով նշանակված նոր դատավորը ևս կարող է ինքնաբացարկ հայտնել:
Ըստ գյումրեցիների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «իրենով» է արել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը և դատավորներին, ուստի վերջիններս, որևէ պատճառ բռնելով, հրաժարվում են քննել նրա եղբորորդու գործը:
Այս գործը մակագրվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մովսեսյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, թե Քավոր Հարութն իր հարևանն է:
Իսկ ահա նորանշանակ դատավոր Աշոտ Մանուկյանը, մինչև գործը չուսումնասիրի,չի կարող ասել, թե ինչ քայլի կգնա. «Գյումրիում ով ում ծանոթ չէ, բոլորն էլ ծանոթ են իրար, բայց նախ պետք է ծանոթանամ գործի նյութերին, դա բազմահատոր գործ է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: